Արաբական Միացյալ Էմիրությունների Source Trading-ը, որը Abu Dhabi Future Energy Company-ի (Masdar) դուստր ձեռնարկությունն է, և չինական LONGi ընկերությունը պայմանագիր են ստորագրել Գարադաղի արևային էլեկտրակայանի համար 230 մեգավատտ (ՄՎտ) արևային ֆոտովոլտային (ՖՎ) մոդուլներ մատակարարելու վերաբերյալ:
Ստորագրման արարողությանը ներկա էին LONGi Գլոբալ վաճառքի և շուկայավարման կենտրոնի MEA & CA տարածաշրջանային նախագահ Քիա Չաոն, Մերձավոր Արևելքի վաճառքի տնօրեն Գոնսալո Բոնելոն և New Business Group-ի ղեկավար Բաջիո Թենգը:
Նշվում է, որ Ալաթից 9 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող նախագիծը կօգնի տարեկան կես միլիարդ կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա արտադրել։ Ընդհանուր արտադրությունը կբավարարի ավելի քան 110,000 տների կարիքները, կնվազեցնի արտանետումները տարեկան ավելի քան 200,000 տոննայով և կստեղծի արժեքավոր աշխատատեղեր:
Հիշեցրենք, որ այս տարվա մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյուլուստան պալատում մասնակցել է Ադրբեջանում Masdar-ի կողմից կառուցվելիք 230 ՄՎտ հզորությամբ Գարադաղի արևային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Ալ Մազրուեին։
Աղբյուր․ report.az