ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է 175 ԱՄՅԱԿԸ

Հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան գրասենյակը վերանորոգումից հետո նոր ոճով ու թարմությամբ, սակայն մնայուն առաքելությամբ է շարունակելու իր աշխատանքները:

Ներկա գտնվեցի վերնորոգված գրասենյակի բացմանը: «Այս տարի Ամերիկայի հայ ավետարանական եկեղեցին նշում է իր 175, Ավետրանչական ընկերակացությունը՝ 104 ամյակը: Այն աշխատանքը, որ եկեղեցին և ընկերակցությունն արդեն 30 տարի իրականացնում են Հայաստանում և Արցախում, անգնահատելի է. դպրոցների ու կենտրոնների բացում, սոցիալական, առողջապահական աջակցություն և այլն: Մեզ համար մեծ պատիվ է լինել AMAA-ի գործընկերը և համատեղ աշխատել հայրենադարձների կյանքը հեշտացնելու ուղղությամբ: Հատկանշական է նաև, որ այս հոբելյանները նշվում են հենց Հայաստանում՝ համախմբելով ընկերակցության՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած նվիրյալներին»,-նշեցի իմ խոսքում: Միջոցառմանը ներկա էին Ավետարանչականի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և այլք:

Աղբյուր․ diaspora.gov.am