ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՆՑԵԼ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ 2.0» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 2-ին չինարեն և անգլերեն լեզուներով առցանց ռեժիմով անցկացվել է «ժամանակակից համաշխարհային քաղաքականություն» 5-րդ ակադեմիական սեմինարը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Հարավային Կովկասը բազմաբևեռ աշխարհակարգի դարաշրջանում 2.0» թեմայով: Սեմինարը կազմակերպել էր Չինաստանի  Ժենմին համալսարանի զարգացման և ռազմավարության ազգային ինստիտուտը՝ Ժենմին եվրասիական հետազոտությունների ինստիտուտի և միջազգային հարաբերությունների դպրոցի համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտի հետ համատեղ։

Միջոցառման կազմակերպիչն էր Չինաստանի Ժողովրդական համալսարանի զարգացման և ռազմավարության ազգային ինստիտուտի փոխնախագահ, Եվրասիական ինստիտուտի գործադիր դեկան, Միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Սյու Ցինհուան:

Սեմինարին հրավիրված էին «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների Խորհրդի տնօրեն, Հոնկոնգ համալսարանի գլոբալ հետազոտությունների Ասիական ինստիտուտի գիտաշխատող դոկտոր Մհեր Սահակյանը, որը հանդես է եկել ծրագրային ելույթով:

Նա մանրամասն ներկայացրել է Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում առկա իրավիճակը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի հետ համագործակցությունը և վերլուծել է ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա: Սահակյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միջանցքի դերը Չինաստանի, Ռուսաստանի և եվրոպական շուկայի միջև համագործակցության գործում՝ Ռուսաստանի դեմ արևմուտյան պատժամիջոցների պայմաններում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ու Չինաստանը կկարողանան միմյանց ազատել վիզաներից, ինչը կնպաստի ակադեմիական և կրթական փոխանակումների ավելացմանը:

Աղբյուր․ weibo.com