2022 թվականի հուլիսի 7-ին, Հայկական «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Չինաստանի Ռենմին համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի հետ։ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերի համագործակցությունը ներառելու է հետևյալ ուղղությունները․ համատեղ գիտաժողովների անցկացում, սեմինարներ, դասընթացներ, փորձագիտական հանդիպումներ և խորհրդատվություններ, հետազոտական համատեղ աշխատանքների իրականացում և հրատարակումների պատրաստում, ակադեմիական տեղեկատվության փոխանակում և հրատարկություններ։ Վերջին տարիների ընթացքում «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և Չինաստանի Ռենմին համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցը արդեն իսկ հաստատել են համագործակցություն։ Սկսած 2019 թվականից, երկու կողմերից հետազոտողներ մասնակցել են ակադեմիական գիտաժողոների, դասընթացների և սեմինարների, ինչպիսիք են՝ «Եվրասիական հետազոտոթյուն արդի Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ», «Ռենմինի Տարածաշրջանային հետազոտությունների ֆորում», «Վերաիմաստավորելով Չինաստանի վերելքը Կոմունիստական կուսակցության կառավարման ներքո. նվաճումները, նախաձեռնությունները և հեռանկարները», «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» և գրքի շնորհանդես՝ կազմակերպված յուրաքանչյուր կողմից։Հատկանշական է, որ 2022 թվականի ապրիլի 8-ին երկու կողմերը համատեղ կազմակերպել են «Հայաստան և Չինաստան առաջին ֆորումը»՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին։ Երկու կողմերի հետազոտողների շարքերում են «Չինաստան և Եվրասիա․ Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գրքի համահեղինակները, որը տպագրվել է 2021 թվականին Routledge հրատարակչության կողմից։
Կազմակերպությունների միջև համագործակության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Հայկական «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհդի հիմնադիր-ղեկավար ք․գ․թ Մհեր Սահակյանի և Միջազգային հետազոտությունների դպրոցի դեկան պրոֆեսոր Յան Գուանբինի կողմից։
Ք․գ․թ․ Մհեր Սահակյանը ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։ Նա նշել է, որ այս համաձայնագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու ինստիտուտների միջև հետագա համագործակցության և ակադեմիական դիվանագիտության իրականացման համար։ Նա շնորհակալություն է հայտնել ք․գ․թ․ Յունտիան Չժանին և պրոֆեսոր Յան Գուանբինին համագործակության և առաջկցության համար։
Պրոֆեսոր Յան Գուանբինը շնորհավորել է Հայկական «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և Չինաստանի Ռենմին համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ: Չինաստանի Ռենմին համալսարանը, որ խրախուսել է մեծ թվով ականավոր տաղանդների, միջազգային հարցերի և քաղաքական գիտությունների առաջին կարգի հետազոտական բազա է Չինաստանում։ Մենք անկեղծորեն հույս ունենք ընդլայնել Չինաստանի և Հայաստանի միջև ակադեմիական և մշակութային կապերը և այդ հիմքի վրա ուժեղացնել համապատասխան հետազոտությունները՝ նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:
Ք․գ․թ․ Յունթիեն Ջընը նշել է, որ չին-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի ֆոնին ստորագրված փոխըմբռնման հուշագիրն իսկապես ներկայացնում է հայ և չինացի ժողովուրդների բարեկամությունը: Այս փոփոխվող դարաշրջանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը աստիճանաբար ավելի մեծ նշանակություն է ստանում Եվրասիայում։ Գիտնականները պետք է պատասխանատու լինեն համապատասխան հետազոտությունների խթանման համար։ Հանդիսանալով տարածաշրջանային հետազոտությունների լավագույն դպրոցներից մեկը՝ Չինաստանի Ռենմին համալսարանի միջազգային հետազոտությունների դպրոցը ապագայում ավելի մեծ ջանքեր կգործադրի հայկական վերլուծական կենտրոնների և համալսարանների հետ համագործակցության համար:
Աղբյուր․ chinastan.org/