ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՆՈՐ ԵՐԹՈՒՂՈՎ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՔՎԵԼ Է 50 ՎԱԳՈՆ ԲԵՌՆԱՐԿ

ADY Container ընկերությունը  «Ազերալյումինիում» ՍՊԸ-ն պատվերով Չինաստանից ներմուծում է իրականացրել ածխածին-անոդային եռակցված բլոկներ, որոնք Ադրբեջանի ալյումինի արդյունաբերության ռազմավարական հումքն են։

Ըստ FED.az-ի՝ բեռը փոխադրվել է 50 կոնտեյներով՝ յուրաքանչյուրը 40 ոտնաչափ երկարությամբ Գուջին-Գյանջա երթուղով գնացքի միջոցով։ Ղազախստանի Ակտաու նավահանգիստ գնացքի ժամանումից հետո կոնտեյներները բեռնվել են «Բարիս» սնուցող նավի վրա և հասցվել Բաքվի նավահանգիստ, իսկ այնտեղից գնացքով ուղարկել են Գյանջայի ալյումինի գործարան։

Նախագիծն իրականացվում է «ADY Container»-ի և «Ազերալյումինիում»-ի միջև ստորագրված համատեղ բեռնափոխադրումների մասին հուշագրի համաձայն: «Ազերալյումինիում» ՍՊԸ-ն, որը կարևոր դեր է խաղում երկրում ոչ նավթային հատվածի զարգացման գործում, կմատակարարի տարեկան 30 հազար տոննա ածխածին-անոդային բլոկներ։ Այսօրվա դրությամբ «ADY Container»-ի և «Ազերալյումինիում»-ի միջև համագործակցության շրջանակներում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծով Թուրքիայից Ադրբեջան է ներկրվել 400 կոնտեյներ։ Կողմերը միտված են համագործակցության հետագա ընդլայնմանը։

Աղբյուր․ fed.az