2022-2023 ուսումնական տարում միջկառավարական կրթաթոշակային ծրագրերի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության և ՉԺՀ կրթության նախարարությունների միջև հաջող համագործակցության արդյունքում 31 ադրբեջանցի հնարավորություն է ստացել սովորելու Չինաստանի հեղինակավոր բուհերում։
Այս մասին ԱԶԵՐԹԱՋ-ին հայտնել են ԱՀ կրթության նախարարությունից։ Նշվեց, որ ՉԺՀ-ի վերջնական որոշման արդյունքում 31 մարդ իրավունք է ստացել սովորելու երկրի տարբեր բարծրագույն ուսումնական հաստատություններում այնպիսի մասնագիտություններով, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, ծրագրավորումը և համակարգչային գիտությունները, մեդիան և հաղորդակցությունը, բժշկությունը, տնտեսությունն ու կառավարումը, ֆինանսները, նավթագազային ինժեներիան, մանրէաբանությունը՝ բակալավրիատի (5 հոգի), մագիստրատուրայի (22 հոգի) և դոկտորանտուրայի (4 հոգի) մակարդակներում:
Աղբյուր․ azertag.az