«Մենք արդեն ավարտել ենք «Ազերսուլֆատ» և «Գլասիկա» ձեռնարկությունների շինարարությունը Սումգայիթի քիմիական արդյունաբերական այգում, և դրանք լիովին են պատրաստ բացելու համար։ Մենք աշխատում ենք ևս մի քանի օտարերկրյա ներդրողների հետ»։
Այդ մասին հաըտարարել է Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորված խորհրդակցության ժամանակ՝ որը նվիրված էր 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներին։
Նրա խոսքով՝ չինացի ներդրողի պատկանող «Ազերբայջան Vanhong Ceramics Co» գործարանում նախատեսվում է բացել 400 նոր աշխատատեղ․ -Ձեռնարկությունը, որը տարեկան արտադրելու է 18,5 մլն քառակուսի մետր կերամիկական սալիկ, լիովին պատրաստ է հիմքը դնելու համար:
Աղբյուր․ fed.az