ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ին Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այն կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:

Գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարերը: Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները:

Նախատեսվում է հյուրընկալել շուրջ 600 մասնակիցների։

Գագաթնաժողովի օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Աղբյուր․ diaspora.gov.am