CNFA ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՆԴԻՊԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օգոստոսի 17-ին հանդիպեց Cultivating New Frontiers in Agriculture (CNFA) հասարակական կազմակերպության ծրագրերի զարգացման նախագահ Նինո Կոբախիձեին:

Ողջունելով  հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի նպատակները, գործունեությունը և մարտահրավերները, ինչպես նաև ներկայումս  իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում  Նինո Կոբախիձեին ներկայացրեց CNFA կազմակերպության ծավալած հիմնական գործունեութունը,  աշխատանքի ուղղությունները և կազմակերպության կողմից իրականացվող գործառույթները:

Այնուհետև հյուրը հավելեց գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումներ իրականցնելու և համագործակցելու  պատրաստակամության մասին: Քննարկվեցին նաև այն մարտահրավերները, որոնց կարող են բախվել հետագայում:

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցելու երկկողմ պատրաստակամություն հայտնեցին:

Հավելենք, որ  Նինո Կոբախիձեն միջազգային զարգացման մասնագետ է, որն ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական ​​փորձ, այդ թվում՝ 15 տարի բիզնեսի զարգացման ոլորտում: Նա հաջողությամբ ղեկավարել տարբեր ծրագրերի իրագործումը բազմաթիվ ոլորտներում, ներառյալ՝ գյուղատնտեսությանը, ենթակառուցվածքների, առողջապահության և տեղեկատվական տեխնոլոգիաների:

Աղբյուր․ diaspora.gov.am