Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օգոստոսի 17-ին հանդիպեց Cultivating New Frontiers in Agriculture (CNFA) հասարակական կազմակերպության ծրագրերի զարգացման նախագահ Նինո Կոբախիձեին:
Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի նպատակները, գործունեությունը և մարտահրավերները, ինչպես նաև ներկայումս իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում Նինո Կոբախիձեին ներկայացրեց CNFA կազմակերպության ծավալած հիմնական գործունեութունը, աշխատանքի ուղղությունները և կազմակերպության կողմից իրականացվող գործառույթները:
Այնուհետև հյուրը հավելեց գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումներ իրականցնելու և համագործակցելու պատրաստակամության մասին: Քննարկվեցին նաև այն մարտահրավերները, որոնց կարող են բախվել հետագայում:
Հանդիպման ավարտին կողմերը համագործակցելու երկկողմ պատրաստակամություն հայտնեցին:
Հավելենք, որ Նինո Կոբախիձեն միջազգային զարգացման մասնագետ է, որն ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ, այդ թվում՝ 15 տարի բիզնեսի զարգացման ոլորտում: Նա հաջողությամբ ղեկավարել տարբեր ծրագրերի իրագործումը բազմաթիվ ոլորտներում, ներառյալ՝ գյուղատնտեսությանը, ենթակառուցվածքների, առողջապահության և տեղեկատվական տեխնոլոգիաների:
Աղբյուր․ diaspora.gov.am