ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀՌՉԱԿՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Էդրին Նազարյանի ջանքերով ընդունվել է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը։

Օրենքը ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ին փակ են լինելու Կալիֆորնիայի համայնքային քոլեջներն ու հանրային դպրոցները, իսկ պետական աշխատողները կունենան վճարվող հանգստի հնարավորություն։

Աղբյուր․armenpress.am