Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը Լուսնի կամ Աշնան տոնի առթիվ այցելել է Մովսես Խորենացու անվան համար 143 հիմնական դպրոց: Այս մասին հայտնում է դպրոցի Facebook-յան էջը։
Դպրոցի տնօրեն Կարինե Կոստանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ տոնին մասնակցելու համար և նշել նրա անձնական ներդրումը հայ-չինական համագործակցության զարգացման գործում: