ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԱՆ ԻԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի հանդիպումը:

Վրաստանը և Չինաստանը վստահելի ընկերներ և գործընկերներ անվանելով՝ Ղարիբաշվիլին իր հավատարմությունն է հայտնել Մեկ Չինաստանի սկզբունքին և Չինաստանի հետ կապված հարցերի վերաբերյալ արդար դիրքորոշմանը:

Նրա խոսքով՝ վրացական կողմը հիացած է զարգացման բնագավառում Չինաստանի հրաշալի հաջողություններով, աջակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և ակտիվորեն մասնակցում է դրա համատեղ զարգացմանը:

Վան Ին նշել է, որ  Չինաստանն ու Վրաստանը հունիսին նշել են դիվանագիտական փոխադարձ ճանաչման 30-ամյակը: Չինական կողմը աջակցում Է Վրաստանի հատուկ և կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում, բարձր է գնահատում նրա ակտիվ ջանքերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ զարգացումն առաջ մղելու ուղղությամբ։

Նրա խոսքով՝ Պեկինը խրախուսում է չինական բիզնեսի ներդրումային գործունեությունը Վրաստանում և մտադիր է ակտիվացնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ չին-վրացական հարաբերությունների զարգացման նոր արդյունքների հասնելու համար:

Աղբյուր․ russian.news.cn