10 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Ազգային առաջնորդական հիմնադրամները և անհատ բարերարներն ու հիմնադրամները 10 միլիոն դոլար են տրամադրել Հայոց թեմի դպրոցներին՝ մեծ աջակցություն ցուցաբերելով դպրոցների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Այս ծրագիրը հնարավոր դարձավ Արևմտյան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ եպս.Տօնոյեանի անխոնջ ջանքերի և Ազգային վարչության ուշադիր հսկողության շնորհիվ։ Այս մասին տեղեկացնում է «Asbarez» կայքը։

Հիշեցնենք, որ Արամ Ա Կաթողիկոսը 2022-ը հռչակեց «Սփիւռքի տարի»՝  հրավիրելով Սփիւռքի բոլոր կառոյցները հոգևոր, բարոյական ու գործնական մասնակցության նման պատասխանատու և հրամայական գործին։