ՎԱՆ ՉԵՆԸ ՏԵՍԱՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ

Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Վան Չենը հուլիսի 12-ին տեսահանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկու հետ:

Վան Չենը նշել է, որ այս տարի լրանում է Չինաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական հեռագրեր են փոխանակել և սահմանել երկու երկրի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։

Վան Չենը նշել է, որ ՀԺԿ-ն (Համաչինական Ժողովրդական Կոնգրես) իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել երկրների գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, շարունակել  համաճարակի դեմ համատեղ պայքարը Վրաստանի խորհրդարանի հետ  և նպաստել գլոբալ անվտանգության նախաձեռնությունների իրականացմանը։

Իր հերթին Գ. Վոլսկին հայտարարել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Վրաստանի խորհրդարանը հույս ունի ամրապնդել համագործակցությունը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի հետ՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանն աջակցելու նպատակով:

Աղբյուր․ ge.china-embassy.gov.cn