ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՉԺՈՈՒ ՑՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԱԼՈՄԵ ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻԻՆ

Հունիսի 3-ին Վրաստանում Չինաստանի դեսպան Չժոու Ցյանը հավատարմագիր է հանձնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Դեսպանը նախագահ Սի Ցզինպինի ջերմ ողջույններն է փոխանցել Վրաստանի նախագահին: Նա հայտնել է, որ չինական կողմը պատրաստ է աշխատել Վրաստանի հետ՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ակտիվ զարգացման համար:

Նախագահ Զուրաբիշվիլին շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնի կապակցությամբ։ Նա նշել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս չին-վրացական հարաբերություններին և պատրաստ է նպաստել երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը:

Արարողությանը ներկա են եղել Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նատիա Սուլավան, արտաքին գործերի փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան, Վրաստանի նախագահի խորհրդական Լիանա Ջերվալիձեն, Վրաստանում Չինաստանի դեսպանության տնտեսական և առևտրային հարցերով խորհրդական Չժաո Չուանին:

Աղբյուր․ ge.china-embassy.gov