Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Վան Չենը հուլիսի 12-ին տեսահանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկու հետ:
Վան Չենը նշել է, որ այս տարի լրանում է Չինաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական հեռագրեր են փոխանակել և սահմանել երկու երկրի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։
Վան Չենը նշել է, որ ՀԺԿ-ն (Համաչինական Ժողովրդական Կոնգրես) իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել երկրների գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում, շարունակել համաճարակի դեմ համատեղ պայքարը Վրաստանի խորհրդարանի հետ և նպաստել գլոբալ անվտանգության նախաձեռնությունների իրականացմանը։
Իր հերթին Գ. Վոլսկին հայտարարել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Վրաստանի խորհրդարանը հույս ունի ամրապնդել համագործակցությունը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի հետ՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանն աջակցելու նպատակով:
Աղբյուր․ ge.china-embassy.gov.cn