Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ, Նորին Գերազանցություն պարոն Սի Ծինփինին
Մեծարգո պարոն Նախագահ,
Իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին, Ամանորի գալուստը խորհրդանշող գարնան տոնի առթիվ, հայտնում եմ Ձեզ լավագույն բարեմաղթանքները:
Մաղթում եմ, որ պատմական խոր արմատներ ունեցող և Ձեր ժողովրդի ազգային-հոգևոր հարուստ ժառանգությունը ցուցադրող այս տոնը Ձեր երկրին ու ժողովրդին բերի խաղաղություն, բարգավաճում, առատություն:
Ադրբեջանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակն ու դինամիկան մեծ գոհունակություն են առաջացնում։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, արդյունաբերական և այլ ոլորտներում այսուհետ ևս հաջողությամբ կզարգանա մեր համատեղ ջանքերով:
Օգտվելով առիթից՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը մաղթում եմ հաջողություններ Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման գործում, վստահություն եմ հայտնում, որ այս միջազգային մրցումները կդառնան սպորտային մեծ տոն:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ մշտական բարեկեցություն:
Հարգանքով՝
Իլհամ Ալիև
Ադրբեջանի Հանրապետության Նախագահ
Աղբյուր․ mfa.gov.az