20․02․2022 ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՉԻՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵԿԻՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ․ ԱՂՇԻՆ ԱԼԻԵՎ

Մի քանի ամիս անց Պեկինի օտար լեզուների համալսարանի ինը շրջանավարտներ կավարտի քառամյա կրթությունը՝ դառնալով  առաջին ադրբեջանագետները Չինաստանում։

Չինական բանասիրության գծով փիլիսոփայության դոկտոր Աղշին Ալիևը Media.az-ի հետ զրույցում  պատմել է  չինական ուսանողների ադրբեջանական լեզվի ուսուցման մասին։

«2017 թվականից ադրբեջաներենը Պեկինի օտար լեզուների համալսարանում դասավանդվել է որպես ազատ ընտրության հիման վրա երրորդ լեզու։  Մենք տեսանք շատ մեծ հետաքրքրություն։ Պահանջարկը գերազանցել է հատկացված տեղերի քանակը։ Իսկ 2018 թվականից համալսարանում բացվել է «ադրբեջանական լեզու» մասնագիտությունը։  Դիմորների ընդունելությունն իրականացվում է չորս տարին մեկ անգամ՝  համահանրապետական ընդունելության քննությունների հիման վրա։», — ասել է նա։

Բանասիրության դոկտորը կարծում է, որ չինացի ուսանողների հետաքրքրությունը ադրբեջաներենի նկատմամբ կապված է այն բանի հետ, որ այդ լեզուն նոր հնարավորություններ է բացում, իսկ ուսանողները վճռական են իրենց ներդրումն ունենալ Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման գործում։

Աղբյուր․ oxu.az