Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքաիլ Ջաբարովը երեքշաբթի հանդիպել է չինական BYD ընկերության գործադիր տնօրեն Իսբրանդ Հոյի հետ։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից:
«Ջաբարովը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին և շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ», — ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանում էլեկտրոբուսների, հիբրիդային և ամբողջությամբ էլեկտրական մեքենաների հավաքման գործարանի բացման հարցերը:
Աղբյուր. http://interfax.az