Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Էդրին Նազարյանի ջանքերով ընդունվել է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը։
Օրենքը ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ին փակ են լինելու Կալիֆորնիայի համայնքային քոլեջներն ու հանրային դպրոցները, իսկ պետական աշխատողները կունենան վճարվող հանգստի հնարավորություն։
Աղբյուր․armenpress.am