Մեծ Բրիտանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Նոյեմի Ստեփան-Սարգիսյանը Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպել է դրամահավաք-ճաշ, որի հասույթն ուղղվել է «Զինվորների տուն» վերականգնողական կենտրոնին և «Armenian Wounded Soldiers Funds» հիմնադրամին:
Չիտայում սփյուռքի երիտասարդ դեսպան Հարություն Աթոյանը հանդիպում է անցկացրել համայնքի երկու տասնյակից ավելի երիտասարդների հետ: Քննարկվել են համայնքի նորաբաց կրթամշակութային կենտրոնի գործունեությանը, համայնքային աշխատանքներին, ինչպես նաև մեր գրասենյակի ծրագրերին առնչվող հարցեր:
Բելառուսում սփյուռքի երիտասարդ դեսպան Կարեն Մուրադյանն առցանց հանդիպում է կազմակերպել, որին մասնակցել էին մի շարք բելառուսահայեր և «Դեպի Հայք», «Հայ կամավորների միություն» (AVC) և Repat Armenia կազմակերպությունների ներկայացուցիչները:Ներկայացվել են հայրենադարձության և Հայաստանում կամավորության ծրագրերը:
Ռուսաստանում սփյուռքի երիտասարդ դեսպաններ Լուսինե Բայաթյանի, Լուսինե Ուստյանի, Արմեն Սարգսյանի և Բելառուսում սփյուռքի երիտասարդ դեսպան Կարեն Մուրադյանի կազմակերպմամբ՝ տեղի է ունեցել հայրենադարձության վերաբերյալ իրազեկման առցանց հանդիպում, որին մասնակցել են Ռուսաստանի և Բելառուսի 3 տասնյակից ավելի ներկայացուցիչներ: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում հնչել են հայրենադարձության գործընթացի տարբեր փուլերին առնչվող հարցեր:
Երուսաղեմում սփյուռքի երիտասարդ դեսպան Հակոբ Ջերնազյանը մասնակցություն է ունեցել Բարեկենդանի, Սբ. Վարդան զորավարի և Միջինքի տոնակատարություններին:
Աղբյուր․ http://diaspora.gov.am