22.02.2022 ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՍՏԵՂԾՎԵԼ ԷԼԵԿՏՐՈԲՈՒՍՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են Ադրբեջանում էլեկտրոբուսների, հիբրիդային և ամբողջությամբ էլեկտրական մեքենաների հավաքման ձեռնարկության բացման հարցերը: Այդ  մասին հայտնում է ԱՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ըստ տեղեկության՝ գերատեսչության ղեկավար Միքայել Ջաբբարովը հանդիպել է  չինական BYD ընկերության Եվրոպայի գծով գործադիր տնօրեն Իսբրանդ Հոյի հետ։ 

Նախարարի խոսքով ՝ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերություններին և շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի տնտեսական առաջնահերթությունները, էկոլոգիապես շահավետ «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը, էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործման միջոցառումները, այդ ոլորտում գործընկերության հեռանկարները:

Բացի այդ, չինական ընկերություններին առաջարկվել է օգտվել մեր երկրում ստեղծված բարենպաստ բիզնես միջավայրից։

Աղբյուր․ https://report.az