Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գլենդելում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հոգևոր առաջնորդների հետ: Վերջիններս կարևորել են սփյուռքում համախմբվածությունն ու համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել ընկերակցության ջանքերը սփյուռքում, Հայաստանում և Արցախում։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող իրադարձությունները, մեր գրասենյակի աշխատանքը, համագործակցության նոր ոլորտները։ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նաև Ավետարանչական ընկերակցությանը գրասենյակի հետ համատեղ աշխատանքի և ծրագրերի համար, որոնք մասնավորապես վերաբերում են լիբանանահայերի և ուկրաինահայերի աջակցությանը:
Աղբյուր․ diaspora.gov.am