Sunrise Stepanakert փառատոնը 10 օր շարունակ Ստեփանակերտը վերածեց մշակույթի, ժպիտների ու կապեր հաստատելու լուսավոր քաղաքի: Հայրենադարձներ Շուշան Քէշիշեանի և Լիլիթ Հակոբյանի հեղինակած փառատոնն անցկացվեց երկրորդ անգամ, որի ընթացքում կազմակերպվեցին ցուցադրություններ, ֆիլմերի դիտումներ, վարպետաց դասեր, համերգներ, խաղեր և այլն։
Փառատոնի փակմանը մասնակցեցին նաև Սփյուռքի գրասենյակի ներկայացուցիչները: Sunrise Stepanakert-ն այս տարի ունեցավ 1000-ից ավելի մասնակիցներ և նրանց շարքերում քիչ չէին աշխարհի տարբեր կողմերից եկած սփյուռքահայերը:
Աղբյուր․ diaspora.gov.am